Ռազմական 

Ռուսաստանը հրթիռային համակարգեր կվաճառի Իրանին

 

Իրանը Ռուսաստանից Ս - 300 զենիթային հրթիռային համակարգեր կստանա անմիջապես արտադրությունից հետո, այլ ոչ թե այդ երկրի պաշտպանության նախարարության զինանոցից: 

 

Interfax-ի փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան իր այս հրթիռային համակարգերը Թեհրանին կվաճառի «խստապես պայմանագրի շրջանակներում», սակայն արդեն փոփոխված գներով:

 

2010-ի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն արգելել էր Ս - 300 - ներ վաճառել Իրանին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի նկատառումով, որով արգելվում էր հարձակողական զենք մատակարարել Իրանին: Դրա հետևանքով դադարեցվել էր 2007-ի պայմանագիրը, որով Ռուսաստանը 800 մլն ԱՄՆ դոլարով 5 հատ С-300ПМУ-1 պետք է մատակարարեր Իրանին:

Նույն շարքից