Ռազմական 

Պուտին. Ռուսաստանը երկրորդն է զենքի արտահանման ծավալներով

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը Միացյալ նահանգներից հետո գրավում է երկրորդ տեղը զենքի համաշխարհային արտահանման ծավալներով:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ երկրին բաժին է ընկնում զենքի համաշխարհային շուկայի 27 տոկոսը:

 

Նրա խոսքերով Ռուսաստանը զենքի շուկայում ունի 50 միլիարդ դոլարի կայուն պատվեր, որի ծավալներն առաջիկայում աճելու են:

 

Հիշեցնենք, որ 31 տոկոսով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, իսկ Գերմանիան ու Ֆրանսիան զգալիորեն զիջում են իրենց արտահանման ծավալներով:

 

 

Նույն շարքից