Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի առաջին խմբաքանակով: «Ինֆաունա» համակարգը մշակվել է ԲՏՌ-80 զրահամեքենայի բազայի վրա: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
«Նորագույն բազմաֆունկցիոնալ հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգն առաջին անգամ կիրառվելու է ուսումնական ամառային շրջանում` գումարտակային և հիմնական մարտավարական զորավարժությունների ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն համակարգերի հերթական խմբաքանակը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը կստանա մինչև տարեվերջ։