Ռազմական 

Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր ատոմային սուզանավերով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստորջրյա ուժերը մինչը տարեվերջ կհամալրվեն վերանորոգում անցած ատոմային երկու սուզանավով:


Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Դիգալոն: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է «Կուզբաս» բազմանշանակ ատոմային սուզանավի (971У նախագիծ) և «Ռյազան» հրթիռակիր ատոմային սուզանավի (667БДР նախագիծ) մասին:


Ներկա դրությամբ դրանց վերանորոգման աշխատանքները շարունակվում են՝ գրաֆիկին համաձայն:


Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո սուզանավերը կանցնեն անհրաժեշտ բոլոր փորձարկումները և 2015 թվականի վերջին կհամալրեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմը:

Նույն շարքից