Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են թռիչքները «ՄԻԳ 29»-ը կործանիչների վրա: Այս մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողին հայտնել է Հարավային ռազմական շրջանի պաշտոնական ներկայացուցիչը:
«Սկզբնական պարապմունքների ընթացքում օդաչուները իրականացնում են ինքնաթիռների շրջանային և նշված երթուղիներով թռիչքներ»,-նշել է ՀՌՇ ներկայացուցիչը:
Թռիչքներին նախորդել է ամառային կազմի և ավիացիոն տեխնիկայի մեկամսյա նախապատրաստական փուլը։