Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանն ընդունակ է ընդամենը 2 օրում օկուպացնել Կեւն ու Մերձբալթյան երկրները:
Այդ մասին Չեխիայի ազգային ռադիոյին տրված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նորանշանակ ղեկավար ազգությամբ չեխ գեներալ Պետեր Պավելը, նշելով, որ ռուսական զորքերին մերձբալտիկան ու Ուկրաինան օկուպացնելու համար կպահանջվի 2 օր:
Նրա խոսքերով՝ փոխարենը ալյանսը չի կարող ադեկվատ պատասխան տալ Ռուսաստանին:
Նրա կարծիքով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման համար կպահանջվի որոշակի ժամանակ:
Ալյանսի կազմում հայտնված 28 երկրները պետք է միանձնյա որոշում կայացնեն:
Գեներալի կարծիքով Ռուսաստանը կարող է իր զորքերը մարտական պատրաստականության բերել հաշված ժամերում, ինչի շնորհիվ, ընդամենը մի քանի օրում կհայտնվի եվրոպական սահմաններին: