Ռազմական 

Պորոշենկո. Դոնբասում ներկայումս գտնվում է 50 հազար զինծառայող

Դոնբասի ազատագրման հատուկ գործողությունների մասնակցող զինվորականների թիվը ներկայումս կազմում է 50 հազար:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ ուկրաինական զինվորականները տեղակայված են շփման գծի երկյանքով:

 

 

Միաժամանակ, ուկրաինական ուժայինները ծանր հաուբիցներից ու ականանետներից ռմբակոծել են հարավային ռազմաճակատում գտնվոց Շիրոկինո ու Բեզիմյաննի բնակավայրերը:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ՊՆ փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական ուժայինները բնակավայրերի հրետակոծությունն իրականացրել են 122 միլիմետր տրամաչափի հաուբիցներց, տանկերից, ականանետներից, ինչի հետեւանքով մեկ աշխարհազորային ծանր վիրավորվել է:

 

Բասուրինի խոսքերով, հետախուզությունն տեղեկացրել է, որ հակառակորդը շփման գծում շարունակում է նոր համալրումներ ստանալ, այստեղ նկատվում է ռազմատեխնիկայի կուտակումներ, ուկրաինական կողմը ամրացնում է դիրքերը:

Բասուրինը հայտնել է, որ ուկրաինական ուժայիները օրվա ընթացքում հրադադարը խախտել են շուրջ 37 անգամ:

Նույն շարքից