Ինչպես հաղորդում է ANNA-NESW գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայի Արեւմտյան Կալյամունի շրջանում սիրիական կառավարական ուժերն ու լիբանանյան կամավորները շարունակում են հարձակողական գործողությունները ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումներ դիրքեր ուղղությամբ:
Վերոհիշյալ սահմանային շրջանում ազատագրվել են ռազմաստրատեգիական գրեթե բոլոր հատվածները:
Սակայն լեռնային շրջաններում դեռեւս շարունակում են դիմադրել 800 գրոհային, որոնց տրամադրության տակ կան տանկեր, զրահամեքենաներ զենիթային ու հրթիռային համակարգեր:
Կառավարական ուժերը նախապատրաստվում են գրոհայիններից ազատագրել տվյալ շրջանում գրոհայինների վերջին հենակետը:
Միաժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել Իդլիբ պրովինցիայում: Երկարատեւ ու արյունալի մարտերից հետո կառավարական զորքերը ստիպված են եղել թողնել Էրիհա քաղաքը, որն այժմ վերահսկվում է Ան-Նուսրայի գրոհայինների կողմից: