Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը դեռեւս չեն մարել,սակայն, Կիեւի գործողություններն իրավունք են վերապահում Դոնբասի աշխարհազորայիններին գործել ըստ իրենց հայեցողությամբ:
Այդ մասին հայտնել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ Գորլովկայի հրետակոծությամբ ուկրաինական իշխանությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ շահագրգռված չեն խնդրի խաղաղ կարգավորմամբ ու մինսկյան համաձայնագրերի կատարմամբ:
Նրա խոսքերով, հույսը վերջում է մահանում, բայց Մինսկյան համաձայնագրերի տակ ստորագրած Պորոշենկոն շարունակում է խաբել ժողովրդին ու ողջ աշխարհին՝ ռմբակոծելով Դոնբասի խաղաղ բնակավայրերը:
Ուստի Դոնեցկի իշխանությունները ստիպված կլինեն այսուհետ պրովոկացիաներին համարժեք պատասխան տալ ու զսպել ուժայինների յուրաքանչյուր գործողություն: