Ռազմական 

Նոր պայթյուն Սաուդյան Արաբիայի մզկիթներից մեկում

Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող շիական մզկիթում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել։ Իշխանությունների փոխանցմամբ՝ Դամմամ քաղաքում զոհվել է 4 մարդ։


Դամմամը Արեւելյան նահանգի մայրաքաղաքն է, որտեղ ապրում են մեծ քանակով շիաներ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։


Մեկ շաբաթ առաջ Քադիհ բնակավայրում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից զոհվել էր 20 մարդ։

Պայթյունի պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն»-ը։

Նույն շարքից