Ռազմական 

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

analitik.am

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։
 


ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
 


ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Նույն շարքից