Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայիններն ու Դոնբասի աշխարհազորայինները ծանր զինատեխնիկա են կենտրոնացնում շփման գծի երկյանքով:
Այդ մասին ասված է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ամենօրյա զեկույցում:
Զեկույցում նշված է կոնկրետ օրինակներ, որոնք ապացուցում են մինսկյան համաձայնագրի խախտումների մասին:
ԵԱՀԿ դիտորդները ուկրաինական զինապահեստներում չեն գտել մի շարք զինատեխնիկայի նմուշներ, հաուբիցներ ու հրետանային համակարգեր, ինչը վկայում է, որ դրանք գաղտնի կերպով տեղափոխվում են ռազմաճակատի շփման գիծ:
Խախտումներ են գրանցվել նաեւ աշխարհազորայինների մոտ:
ԵԱՀԿ առաքելությունը մտավախություն է հայտնել, որ զինատեխնիկան ռազմաճակատ է տեղաշարժվում՝ առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսման նպատակով: