Ռազմական 

ԼՂՀ-ում հրամանատարական զորավարժություններ են անցկացվել

analitik.am

Արցախի զինված ուժերում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի եւ գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:


 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության եւ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, դաշտային վարժվածության մակարդակը: 

Նույն շարքից