Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնբասի ռազմաճակատի շփման գծի ողջ երկյանքով աննախադեպ կերպով աշխուժացել են ռազմական գործողություններ: Առանձնապես տուժում են Գորլովկա ու Ենակիեւո բնակավայրերը:
Այս մասին հայտնել են Դոնեցկի հրամանատարական շտաբից:
Երկնքում սավառնում են անօդաչու ինքնաթիռները:
Ուկրաինական ուժայինները շարունակում են ծանր հրետանային համակարգերից ռմբակոծել բնակավայրերը:
Նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ:
Հրետանային համակարգերից ռմբակոծվում է Գորլովկան, իսկ Շիրոկինոյում կիրառվում է հրաձգային զինատեսակներ:
Աշխարհազորայիններին հաջողվել է զսպել հակառակորդին, իսկ Մարուպոլում ու Լուգանսկում ուկրաինական ուժերը զգալի կորուստներ են կրել: