Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնբասի աշխարհազորայիններին հաջողվել է ազատագրել Մարինկա բնակավայրը, որտեղ արդեն ծածանվում է ԴԺՀ դրոշը:
Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ շարունակվեւմ են մարտերը ուկրաինական ուժայինների դեմ:
Ներկայումս մարտեր են ընթանում Մաքսիմիլյանսկում ու Գեորգիեւկայում: Աշխարհազորայինների հաղորդմամբ, վերոհիշյալ շրջանում ուկրաինական կողմը կենտրոնացնում է զինատեխնիկա՝ միաժամանակ էվակուացնելով վիրավորներին:
Միաժամանակ աշխարհազորայինները զարգացնելով առաջխաղացումը փորձում են ազատագրել նոր բնակավայրեր:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ տարածքում նախօրեին ուկրաինական ուժայինները կիրառել էին ծանր հրետանային համակարգեր, իսկ այնուհետեւ հարձակման անցել:
Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում ռազմաճակատի ողջ երկյանքով: