Իրավական 

Ապրիլի 27-ին Ողջի գյուղում դանակահարել են 46-ամյա կնոջ և 84-ամյա տղամարդու

Հիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում ապրիլի 27-ին, ժամը 09.20-ին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ողջի գյուղի բնակիչներ, 1969 թ. ծնված Յուլյա Ա.-ն և 1931 թ. ծնված Մաքսիմ Ա.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.50-ին, 1953 թ. ծնված Վալերի Գ.-ն վիճաբանության ժամանակ կենցաղային դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:

 

Դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վալերի Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն:

Նույն շարքից