Իրավական 

Սոթքում 114 կգ ոսկու հանքանյութ գողացած անձը բերման է ենթարկվել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992 թ. ծնված Խաչատուր Ե.-ին:  

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված:

 

Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու և ոսկի ստանալու նպատակով:

 

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից