Իրավական 

Մոսկվայի մետրոյում տղամարդը սեղմվել է գնացքի դռների արանքում

Մոսկվայի մետրոյում տղամարդը սեղմվել է գնացքի դռների արանքում և այդպես երթևեկել 1 կանգառ, գրում է lifenews.ru-ն:

 


Այժմ իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները, որը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի «Կուրսկայա» և «Հեղափոխության հրապարակ» կայարանների միջև:

 


Նախնական տվյալներով՝ ուղևորը չի հասցրել ճիշտ ժամանակին ներս մտնել վագոն, ինչի հետևանքով 53-ամյա տղամարդը սեղմվել և մնացել է գնացքի դռների արանքում:

 


Այժմ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է՝ մարմնական ծանր վնասվածքներով և ուղեղի ցնցումով:

Նույն շարքից