Ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե և 1985 թ. ծնված Հրանուշ Աբրահամյաններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Պատահարի հետևանքով Հ.Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մ. Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Նույն օրը, ժամը 23։40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: