Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի էին դուրս եկել «Տոնուս» ընկերության կառուցած շենքի բնակարանների շահառուները:
Tert.am-ի հետ զրույցում բնակչուհի Հակոբյան Բելլան ասաց, որ դատական նիստերը վերջացել են և իրենց ասել են, թե իրենց գործով զբաղվում է վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը:
«Հիմա արդեն չորս ամիսը լրացել է, փաստաթղթերը լրացվել են, սակայն մեզ ոչ մեկ ոչ մի պատասխան չի տալիս: Մեզ ասել էին, որ 9 ամսվա ընթացքում շենքը պետք է վերջանա, սակայն արդեն հինգերորդ ամիսն է գալիս, հիմա եկել ենք իմանալու, թե ինչու ոչ մեկ ոչ մի պատասխան չի տալիս»,-ասաց նա և հիշեցրեց, որ դատարանով իրենց գործերը փակված են, սակայն իրենք չգիտեն, թե ինչ է կատարվում շենքի հետ:
Նշենք, որ բողոքի ելած բնակիչները պահանջում են իրենց բնակարանները, որոնց համար վճարել են։