Իրավական 

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, հայտնաբերվել է 150 կգ պայթուցիկ։

 

Այն հայտնաբերվել է դեպի Բինգյոլ տանող մայրուղու մոտակայքում։

 

Դեպքի վայր են ժամանել սակրավորներն ու վնասազերծել են պայթուցիկը։

 

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Նույն շարքից