Իրավական 

Վթար Փարաքարի եկեղեցու մերձակայքում

Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 23.22-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բարեկամության փողոցում՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան սահել է ջրանցքը:



Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարկան ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «ԶԻԼ 130» մակնիշի 25 8L P61 պ/հ ջրատար ավտոմեքենան սահել է առուն:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: Ավտոմեքենան առվից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նույն շարքից