Իրավական 

Երևանում Toyota Land Cruiser Prado-ն մահացու վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի. shamshyan.com

Մայիսի 2-ին՝ Ժամը 13:30-ի սահմաններում, Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկո Պետրոսյանին: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, երեխան եղել է պապիկի հետ:


 

Վարորդը իր վարած Prado-ով վրաերթի ենթարկված երեխային իր պապիկի ուղեկցությամբ տեղափոխել է Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

 

 

Նույն շարքից