Մայիսի 2-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 16 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, հրդեհը բռնկվել է Շիրանարարներ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող հացի փռում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել՝ 14.42-ին:
«Էյջ Էյ Փի Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռի ծխատարում այրվել է մրի նստվածքը: