Իրավական 

Փրկարարները կարողացել են Նեպալում ձնակույտերի հոսքի հետևանքով մահացած շուրջ 100 մարդկանց մարմիններ գտնել

Փրկարարները կարողացել են գտնել Նեպալում գրանցված երկրաշարժից հետո ձնակույտերի հոսքի հետևանքով մահացած շուրջ 100 մարդկանց մարմինները, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին են տեղեկացրել տեղական իշխանությունները։ 



Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Նեպալի փրկարար ծառայությունները ձնակույտերի տակ հայտնաբերել են մոտ 50 ալպինիստների մարմինները։


 

Գործակալության տվյալներով` զոհվածների մարմինները գտել են շաբաթ և կիրակի օրերին Լանգտանգ գյուղի մոտակայքում` մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ հեռավորության վրա։ Այս տեղանքը հայտնի է արշավ սիրողների շրջանում։ Հայտնի չէ, թե ձնակույտերի հոսքի ժամանակ որքան մարդ կարող էր գտնվել այդ տեղանքում։ Տեղական իշխանությունների տվյալներով` ավելի քան 120 մարդ դեռևս կարող են ձյան տակ լինել։




Նույն շարքից