Իրավական 

Հիմնադիր խորհրդարանի անդամներն ազատ են արձակվել

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը ազատ արձակվեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

 

Սեֆիլյանը հայտարարեց, որ այսքանով իրենց պայքարը չի ավարտվում, իրենք շարունակելու են պայքարը: Հարցին, թե ո՞րն է լինելու հետագա քայլերը, ասաց, որ պետք է խորհրդակցեն ՀԽ մյուս անդամների հետ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք վերջին մեկ ամսում իրենց կողքին են եղել, պաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական որոշ գործիչների:

 

«Այն, ինչ պլանավորել էինք, իրականացնելու ենք, ամեն ինչ ուժի մեջ է: Իշխանափոխության հարցն օրակարգային է, ոչինչ չի փոխվել»,-ասաց Վարդան Հակոբյանը:



Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ որոշում է կայացվել Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

Նույն շարքից