Իրավական 

Բյուրական գյուղի «Ուշիի ջերմոցներ» կոչվող հատվածում վիճաբանության ժամանակ քարերով հարվածել են 22-ամյա երիտասարդի

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում մայիսի 3-ին, ժամը 16.20-ին  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Բյուրական գյուղի «Ուշիի ջերմոցներ» կոչվող հատվածում վիճաբանություն է:

 


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ արոտավայրի սահմանների հետ կապված վիճաբանության ժամանակ 1976 թ. ծնված Խաչիկ Ջ.-ն, 1998 թ. ծնված Սուրեն Ջ.-ն և 1978 թ. ծնված Թելման Ջ.-ն ծեծի են ենթարկել և քարերով հարվածել 1985 թ. ծնված Ֆերման Բ.-ին և 1993 թ. ծնված Նորիկ Բ.-ին։ Վերջինիս  տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ֆերման Բ.-ին պատճառվել է ֆիզիկական ցավ:

 

Նորիկ և Ֆերման Բ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Խաչիկ, Սուրեն և Թելման Ջ.-երը հրավիրվել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Նույն շարքից