Իրավական 

Վանաձորում դանակահարել են 20-ամյա երիտասարդի

analitik.am

Մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը՝ «որովայնի շրջանի եւ ձախ թեւի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ:



ՀՀ Քննչական կամիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:



Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` առերեւույթ հանցանք կատարած անձի ինքնությունը եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նույն շարքից