Իրավական 

ՀՔԾ-ն ոչ թե բացահայտում է հանցագործությունները, այլ կոծկում. իրավապաշտպաններ

Հատուկ քննչական ծառայությունը, որը պետք է կատարեր պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների գործի քննությունը ոչ թե ուզում է քննել, այլ՝ հովանավորել, կոծկել ուժային համակարգի աշխատողների կողմից կատարված հանցագործությունները:

 

 

Այս մասին  «Հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը» թեմայով քննարկմանը  հայտարարեց   Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը և գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:



Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ քաղաքացիներ Ալեքսանդր Ցվերյանովի և Անի Բոշյանի քրեական գործերին:



Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ցվերյանովի նկատմամբ 16 դրվագով գողության մեղադրանք էր առաջադրվել, սակայն դատարանը նրան արդարացրել էր՝ անմեղ ճանաչելով, ինչպես նշեց ասուլիսի բանախոս, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:



«Դուրս է գալիս, որ Ցվերյանովն ինքն է գնացել, բարեխղճորեն  խոստովանել այդ հանցագործությունների կատարման մեջ, և ոստիկանությունը հիմք է ընդունել: Իսկ ոստիկանության գործողությունները, որոնց ճնշման տակ  Ցվերյանովը  այդ ցուցմունքները տվել է, ՀՔԾ-ն գտել է, որ հանցակազմ չկա»,-ասաց Արթուր Սաքունցը` նկատելով, որ որևէ մեկի ինքնախոստովանական ցուցմունքները նրան քրեական հետապնդման ենթարկելու համար հիմք չպետք է հանդիսանային:
Իսկ 16 դրվագով արդարացված անձին  նկատմամբ  քրեական հետապնդում իրականացված մարմնի նկատմամբ քրեական գործություններում հանցակազմ չգտնելը, ըստ Արթուր Սաքունցի, ընդհանրապես տրամաբանությունից դուրս են:

Ինչ վերաբերում է Անի Բոշյանի գործին, ապա ՀՔԾ-ն մի քանի օր առաջ հայտարարել է հարուցված քրեական գործի կարճման մասին՝ նշելով, որ Անի Բոշյանի հայտնած տեղեկությունները չեն հաստատվել, այն  պարզ պատճառով, որ «ոստիկանները չեն ընդունել այն, ինչ ասել է Անին»:

Իրավաբանը նշեց, որ իր մոտ տպավորություն է, որ ՀՔԾ-ն սպասելիս է եղել, որ լուրջ հանցագործության մեջ կասկածվող ոստիկանները պետք է չընդունեին իրենց մեղքը:



Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Անի Բոշյանը մոնտաժել է երկու կանանց լուսանկարներ, համակցելով նրանց լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին և տեղադրել է odnoklassniki.ru կայքում ստեղծված իր անձնական էջում:



Անի Բոշյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, պատմեց, որ ոստիկանությունում ժամեր շարունակ ապօրինաբար պահվել է և հայտարարեց, որ իրեն ստիպել էին սուտ ցուցմունք գրել, ավելին՝ թելադրել այն՝ խոստովանելով, որ հանցագործությունն, իբր, ինքն է կատարել, ինչ արդյունքում աղջիկը ներկայումս մեղադրյալի աթոռին է:

 

 

«Սպառնալիքներն այն ֆորմատին են, որ եթե չգրես, կմնաս այստեղ 72 ժամ, որից հետո  միանգամից  կընկնես կանանց գաղութ, ներկայացրել են կանանց գաղութի դաժան պայմանները»,-ավելացրեց աղջիկը:



Արայի Փալյանը պատմեց, որ ոստիկանությունում  կին ոստիկանների զննության պայմաններում  Անի Բոշյանին ստիպել են մերկանալ ամբողջությամբ, կքանստել և իր հարցին, թե ինչու, ոստիկան կանայք նշել են, որ նախկինում եղել են դեպքեր, երբ արգելված իրեր են հայտնաբերվել:



Փաստաբանը հայտարարեց, որ այն հանցագործությունը, որի մեջ մեղադրվում էր Անի Բոշյանը, նրան մերկացնելու որևէ հիմք չի տալիս, իսկ խուզարկություն կատարող ոստիկանն էլ հայտնել է, թե Անին ինքն է կամավոր մերկացել:



Իրավաբանը նկատեց, որ նման պայմաններում ՀՔԾ-ն կատարել է ուղղակի ձևական աշխատանք՝ առերեսում  նաև ոստիկանների հետ: Եվ քննիչը, բացի  առերեսումներից, պետք է կատարեր այլ գործողություններ կամ գնահատեր մյուս փաստական հանգամանքները:



Նշենք, որ Անի  Բոշյանի ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա կազմված գործն արդեն դատարան է մտել, կայացել է առաջին դատական նիստը: Կիբերհանցագործության մեջ մեղադրվող երիտասարդ աղջիկը, ըստ հարազատների, ոստիկանության հարցաքննությունից հետո անգամ ինքնասպանության փորձ էր արել:

Նույն շարքից