Իրավական 

Վայոց ձորում արջը մտել է տան բակ և վնասել փեթակները

Մայիսի 6-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն:



Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:



Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ:

Նույն շարքից