Իրավական 

Քաղաքացին ոստիկանության նախկին շենքի աստիճանների մոտ զինամթերք էր թողել

Ըստ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված ահազանգի՝ մի քաղաքացի ոստիկանության նախկին շենքի աստիճանների մոտ զինամթերք էր թողել:

 

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 շենքի աստիճանավանդակի ձախակողմյան հատվածում, պարկի մեջ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 125 փամփուշտ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից