Մայիսի 6-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 23-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.17-ին, մարվել` 23.28-ին: Ս. Բ.-ի տանը կից խորդանոցում (12 քմ) այրվել է շինանյութ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: