Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՊՆ պատկանող 150-ից ավելի բնակարանի յուրացման համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով, Դանիելյանն և նրա 3 հանցակիցը մեղավոր են ճանաչվել: Հայտնի է, որ դատավճռի հրապարակման գործընթացը դատական գործի մեծ ծավալի պատճառով տևելու է առնվազն 2 օր:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վալերի Դանիելյանի հանցակիցներից մեկը նրա կինն է` Քրիստինա Իվանովան, իսկ մյուս 2-ը` գործարարներ Իգոր Գանիչևն և Սվետլանա Սավինան: Հասցրած վնասի չափը գնահատվել է 3 մլրդ ռուբլի: