Իրավական 

17.40, երբ կավարտվի սահմանված ժամկետը, հուսամ՝ տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ. Ն․ Զոհրաբյան

Այսօր Գլխավոր դատախազությունում կայացել է Գևորգ Կոստանյանի և ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը: ԱԺ պատգամավորը գլխավոր դատախազի հետ զրուցել է Գոհար Ենոքյանի առողջական վիճակի մասին, ոչ հարցի իրավական կողմի մասին: «Խոսքը գնացել է այսօր՝ ժամը 17.00-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուն պես կալանքը որպես խափանման միջոց չընտրելուն:


Գլխավոր դատախազը ևս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով, գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցով: Տիկին Ենոքյանը վստահեցնում է, որ ինքը պատրաստ է մասնակցել իրավական բոլոր գործընթացներին և ապացուցել իր անմեղությունը: Ես գնահատում եմ Գլխավոր դատախազի վերաբերմունքը այս հարցում, որ ընդառաջ գնաց 37 պատգամավորի միջնորդությանը՝ հաշվի առնելով նաեւ տիկին Ենոքյանի տարիքը եւ առողջական վիճակը:



Համենայն դեպս, 17.40, երբ կավարտվի սահմանված ժամկետը, հուսամ՝ տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ, և մենք կլինենք նրա կողքին»,-այս մասին դատախազությունից դուրս գալուց հետո ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նույն շարքից