Իրավական 

Սուրեն Խաչատրյանի խորհրդականը վստահ է՝ Տիգրան Խաչատրյանն անմեղ է

Ժամանակ»-ն անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Աբրահամյանի և մարզպետի տան մոտ սպանված Բուդաղյանների ազգականներ Զաքարյան եղբայրների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին և զրուցել է Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի հետ։ 

 

Վերջինիս համար զարմանալի է, որ լրատվամիջոցները հաստատված փաստ են համարում, որ ծեծին մասնակից է եղել մարզպետի որդին։



«Ժամանակի» դիտարկմանը՝ թե դա հաստատում են տղայի (Զաքարյան եղբայրների) ծնողները, Հովհաննիսյանը նկատել է. «Ծնողները պարզապես էմոցիայի տակ են ընկած, դրա համար են էդպիսի արտահայտություններ անում: էդ ինչո՞ւ եք ծնողների ասածը հիմք ընդունում, իսկ դատախազության ասածը, մարզպետի ասածը հիմք չեք ընդունում»։



Նա հավելել է. «Ես անձամբ խոսել եմ Տիգրան Խաչատրյանի հետ։ Նա ծեծին մասնակից չի եղել։ Նա ոչ մեկին որևէ վնասվածք չի հասցրել»։ 


Մարզպետի խորհրդականը համոզված է, որ այս ամենով փորձ է արվում վարկաբեկել մարզպետի ընտանիքին, հեղինակությանը. «Ինչո՞ւ է այդքան ստոր մեր հասարակությունը հորը հարվածելու համար նրանք օգտագործում են որդու անունը։ Դա ստորություն է, անբարոյականություն»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Նույն շարքից