Իրավական 

Հունվարի 15-ից հետո 10 գյումրեցիների նկատմամբ առաջադրված մեղադրանքների գործերը կկարճվեն. «Ժողովուրդ»

«Երբ Գյումրու ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գազանաբար սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, հազարավոր գյումրեցիներ այս տարվա հունվարի 15-ին հավաքվեցին փողոցում՝ պահանջելով ռուս զինվորական Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին: Այդ ընթացքում գրանցվեցին անկարգության դեպքեր, քաղաքացիների մի խմբի կողմից քարեր նետվեցին ոստիկանների ուղղությամբ, և արձանագրվեցին վիրավորներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանների կողմից:

 


Դեպքից հետո 10 մարդու նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանության և հասարակական կարգը խախտելու հատկանիշներով: Սակայն ամիսներ շարունակ քննչական գործողություններ, որպես այդպիսին, չեն իրականացվել, մեղադրյալներին անգամ քննչական մարմին հարցաքննության չեն հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում 10 քաղաքացու նկատմամբ առաջադրված մեղադրանքների գործերը կկարճվեն»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից