Իրավական 

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացի է բերման ենթարկվել

Մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված  Ելենա Շ.-ին, որը   փետրվարի 4-ից հետախուզվում էր ԱՄՆ Նևադա նահանգի Ստատուտի 200.301 հոդվածի  մեղադրանքով /1-ին աստիճանի անձի առևանգում/:



Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Նույն շարքից