Թուրքիայում 21-ամյա երիտասարդը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման` կատվի սպանության համար: Fance24-ի փոխանցմամբ` թուրք երիտասարդը տանջամահ է արել կենդանուն:
Նա նաև տեսագրել է, թե ինչպես է տանջանքների ենթարկում կատվին, իսկ տեսանյութը հրապարակել է ինտերնետում: Տեսագրության մեջ երևում է, թե նա ինչպես է դանակով հարվածներ հասցնում, ինչպես նաև` խփում կենդանու գլխին: