Իրավական 

26-ամյա երիտասարդը սպանել է հարևանին, ով իրեն «եզո» է անվանել

26-ամյա Արթուրը հարբած վիճակում խոհանոցային դանակով հարվածել է հարևանին, ով իրեն «եզո» է անվանել:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:



Ըստ մեղադրանքի՝ Արթուրը 2014թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկի հետ և խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել նրա որովայնի ձախ շրջանին:



Անդրանիկին պատճառվել են ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից