Իրավական 

Առևանգված և բռնաբարված նշանածը՝ գործընկերոջ քույրն էր. «Փաստինֆո»

Նշանածին առևանգելու և նրան բռնաբարելու մեջ մեղադրվող 32-ամյա Արտուշն ընկերուհու հետ ծանոթացել էր գործընկերոջ տանը, աղջիկը եղել է գործընկերոջ քույրը, ով հետագայում դարձել էր նրա նշանածը:



«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել այս դեպքից մանրամասներ: Մասնավորապես՝ Արտուշը մի քանի անգամ գնացել է գործընկերոջ տուն, որտեղ տեսել և հավանել է վերջինիս քրոջը: Աղջկա և նրա ընտանիքի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ նրանք հանդիպել են, ապա՝ լրջացրել հարաբերությունները, նշանվել:



Նշանդրեքից հետո, ինչպես սովորաբար լինում է հայկականավանդական ընտանիքում, խնամականչ են կազմակերպում և տղայի ընտանիքն աղջկա հարազատներին հրավիրում է իրենց տուն:



Ով իմանար, որ այս խնջույքը կարող է նպաստել նրանց հարաբերությունների ավարտին, և աղջիկը կվերանայի իր որոշումը և կցանկանա նշանդրության մատանին ետ վերադարձել:



Պարզվում է՝ այդ խնջույքի ժամանակ տղայի մերձավորները հարբել են, ձևավորվել է տհաճ մթնոլորտ, որից ելնելով՝ աղջկա ընտանիքը որոշել է հեռանալ նրանց տանից:



Այս ամենից աղջիկը հիասթափվել է ու որոշել խզել տղայի հետ հարաբերությունները:



Ապա ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով աղջիկը զրուցել է Արտուշի հետ, ով նրանից խնդրել է հարաբերությունները վերջնականապես պարզելու և նշանադրության մատանին ու մյուս նվերները վերադարձնելու համար վերջին հանդիպումը: Աղջիկը նախ մերժել է հանդիպման առաջարկը, ապա իրենց հարաբերությունների վերջնական ընթացքը լուծելու պայմանով համաձայնել աշխատանքի ավարտից հետո` ժամը 18:00-ի սահմաններում, հանդիպել նրա հետ:



 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից