Այսօր՝ ժամը 12.49-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում (արագաչափի մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, փրկարարական ջոկատը:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթին:
Ավտոմեքենայի ուղևոր Ա. Զ. (ծնվ. 1981 թ.) տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: