Իրավական 

Դատախազությունը որոշել է զբաղվել Վանաձորի քաղաքապետի կողմից վաճառքի հանված աղբատար մեքենաների հարցով

Լոռու մարզի դատախազությունը որոշել է զբաղվել Վանաձորի քաղաքապետի կողմից ուղիղ վաճառքի հանված աղբատար մեքենաների վաճառքի հարցով, որոնց շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են գլխավոր դատախազությունից: 

 

Հաշվի առնելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բարձրացված հարցը՝ «մարզի դատախազը մայիսի 6-ին դիմել է Վանաձորի քաղաքապետին՝ մեքենաների ձեռքբերման և նախապատրաստվող օտարման ընթացակարգի հետ կապված փաստաթղթերի լուսապատճեները տրամադրելու համար»,-հայտնել են գլխավոր դատախազությունից:
 

Նույն շարքից