Մարտի 30-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Վարդան Կարապետյանն առ այսօր չի ապաքինվել: Բժիշկները չեն բացառում, որ նա կարող է հաշմանդամ մնալ:
Հիշեցնենք՝ ավելի քան 1 ամիս առաջ՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևանի Պոպովի փողոցում անհայտ անձը կրակել էր 36-ամյա Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Սպանության փորձից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ Վարդան Կարապետյանը վերջերս Նուբարաշենում սպանված քրեական աշխարհում «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանի ընկերն է:
«Էրեբունի» ԲԿ-ից, որտեղ բուժում է ստանում Վարդան Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել են, որ գնդակը վնասել է նրա ողնաշարը: Վիրահատությունից հետո էլ երիտասարդի գոտկատեղից ներքև անզգայացած է մնում ուստի մտավախությւն կա հաշմանդամ մնալու: Բայց բժիշկները չեն հուսահատվում և շարունակում են ինտենսիվ բուժումները:
Արդեն ավելի քան 1 ամիս հիվանդանոցում գտնվող երիտասարդի հետագա ճակատագիրն անհայտ է մնում, անհայտ է մնում նաև նրա վրա կրակած «անհայտ անձի» ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում