Իրավական 

«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է փոշենման սպիտակ զանգված

Մայիսի 8-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բակից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հրայր Գ.-ին և 1975 թ. ծնված Արթուր Ա.-ին: 

 

 

Հրայր Գ.-ին պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է փոշենման սպիտակ զանգված և 10 սմ շեղբի երկարությամբ գործարանային արտադրության գաղտնի փականով դանակ, իսկ անձնական խուզարկությամբ՝ 0.35 գ կշռով մանրացված կանեփանման կանաչավուն զանգված:

 

Նշանակվել է փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից