Երևանում երեկ՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանն է: Կայքի տեղեկություններով՝ վերջինս և մեկ այլ անձի հետ «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գլուխն հարվածելով պատին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում։