Երևանում այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, Չեխովի և Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Ավետիս Մուրադյանի վարած Opel մակնիշի 96 AV 966 համարանիշի և 48-ամյա Աշոտ Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 57 DՏ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանգառում՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, ինչի հետևանքով էլ կանգառում գտնվող 1 հոգի վրաերթի է ենթարկվել:
Վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: