Իրավական 

Երևանում քաղաքացին ինքնաշեն ատրճանակ և 113 փամփուշտ է թողել թանգարանի հետնամասում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Արամի փողոցում գտնվող թանգարանի հետնամասում` աղբարկղի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
 



Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ և տարբեր տ/չ 113 փամփուշտ:

 

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:

Նույն շարքից