Իրավական 

Ղ. Փարպեցու փողոցում հայտնաբերվել է ինքնաձիգ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 9/Բ շենքի դիմացի նկուղային ավտոտնակի մոտ զենք և զինամթերք է թողնում:

 

Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են առանց գործարանային համարի և անհայտ տիպի ինքնաձիգ՝ պահունակով, լիցքավորված 9 մմ տ/չ 3 փամփուշտով, և ստվարաթղթե գլան: 

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

 

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից