Իրավական 

ՀՔԾ-ին մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել Գոհար Ենոքյանի և Կարո Կարապետյանի առերեսումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն արդեն մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել նախկին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը: Վերջինս, ինչպես հայտնի է, նույն գործով անցնում է որպես տուժող, քանի որ ենթադրվում է, որ Գոհարիկ Ենոքյանը հենց նրա սպանությունն է ցանկացել նախապատրաստել:



Ըստ հատուկ քննչական ծառայության թերթի աղբյուրների՝ այն պահից, երբ ազատ արձակվեց Գոհարիկ Ենոքյանը, ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել: Մի տեսակ ամեն ինչ դանդաղել է, և քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվում: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեն, որ սպասողական իրավիճակ է ձևավորվել, և ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվի գործի ընթացքը:

Նույն շարքից