Իրավական 

Լուսագյուղ գյուղում ընկերը դանակահարել է 45-ամյա կնոջը

Հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում մայիսի 12-ին, ժամը 11.20-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է ընդունվել 1970 թ. ծնված Մարիամ Ն.-ն, ով հայտարարել է, որ իրեն դանակով հարվածել է ընկերը:  
 



Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ից 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Լուսագյուղ գյուղում գտնվող Մարիամ Ն.-ի շարժական տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ընկերը` 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, դանակով մեկ անգամ հարվածել է Մարիամ Ն.-ի ձախ ոտքին և պատճառել  վնասվածք:

 

 

Ժամը 13.30-ին, Ռոբերտ Մ.-ն Լուսագյուղ գյուղից բերման է ենթարկվել: Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից